գլխավոր Գլխավոր Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի

ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․

«Այսօր՝ մայիսի 17-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»