գլխավոր Իրադարձային Զոհերի ծնողները Ֆրանսիայի հրապարակում նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի պահանջ ներկայացրին

Զոհերի ծնողները Ֆրանսիայի հրապարակում նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի պահանջ ներկայացրին

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այսօր բեմահարթակ բարձրացան զոհված զինծառայողների ծնողները։

«Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը»,– ասաց  ծնողներից մեկը։

Բացի այդ, զոհերի հարազատները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրեցին` հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։

Ուստի ծնողները դատախազությունից ու ՔԿ–ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։