գլխավոր Իրադարձային Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի

Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի

Children hold signs as they stand with members of the Armenian Youth Federation (AYF) during a protest outside the Azerbaijani Consulate General in Los Angeles on September 30, 2020 to protest what they call Azerbaijan's "aggression against Armenia and Artsakh" (Nagorno-Karabakh). (Photo by VALERIE MACON / AFP) (Photo by VALERIE MACON/AFP via Getty Images)

laist.com-ը գրում է. «Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտելու օգտին: Խորհրդի կողմից ներկայացված բանաձևը պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հայտարարությունը:

«Ադրբեջանական զինված ուժերը մահացու և առանց դրդապատճառի հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության վրա։ Այս անխոհեմ ներխուժումն ուղղակի սպառնալիք է ինչպես Արցախում դարեր շարունակ ապրող հայերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության և Միացյալ Նահանգների հիմնարար շահերի, այդ թվում՝ ժողովրդավարության համար»,- ասված է Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։