գլխավոր Իրադարձային Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի...

Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց

Հայաստանում տնտեսությունը 4 տարում աճել է 11%-ով, տարեկան՝ 2.7%, սա հետաքրքիր է, քանի որ իշխող վարչախումբը խոսք էր տվել տարեկան 7-9% աճ, իրենք կատարել են իրենց խոստումի քառորդ մասը, բա սա ձախողում չէ՞: Սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը, Վրաստանը, աճում են ավելի արագ, նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեզ հետ, իսկ սա նշանակում է, որ մեզ աղետ: Այս մասին «Դիմադրության» շարժման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը.

Ըստ Բագրատյանի՝ 11% տնտեսական աճի «առյուծի բաժինն» ընկնում է խաղատներին, որոնց քանակը վերջին տարիներին կրկնապատկվել է.

«Այսինքն եկել, խաղերն են տարածում, որտեղ նայում ես՝ Vivaro, , Totogaming և այլն: Անցյալ տարի երկիրը կատարել է 7,5 մլրդ դոլարի խաղադրույք, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն 12 մլրդ դոլար է»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ երկրորդ բանը, որ գործող իշխանությունն արել է՝ գնել է մեծ թվով էքսկավատորներ և դրանցով հանքեր է քանդում:

Նա հայտարարեց, որ երկրի պետական պարտքը 3 տրիլիոն 200 մլրդ դրամից դարձել 4 տրլիոն 400 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ն աճել է 1 տրիլիոն դրամով.

«Ստացվում է՝ եթե մենք վերցրել ենք 100 դոլար պարտք, մեր տնտեսությունն աճել է 88 դոլարով, մենք պարտք ենք մնացել անընդհատ: Մեր 30-ամյա պատմության մեջ մենք այսպիսի բան չենք տեսել, այսպես չի կարող շարունակվել, սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է»,-ասաց Բագրատյանը: