գլխավոր Միջազգային Գերմանիան խոստանում է հնարավորինս շուտ օգնել Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին

Գերմանիան խոստանում է հնարավորինս շուտ օգնել Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը անվանել է «պատմական քայլ պաշտպանական դաշինքի և Եվրոպայի համար»։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Գերմանիան կփորձի այնպես անել, որ վավերացման գործընթացը արագ ընթանա»,- ասել է նա Բեռլինում։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարող են իրենց անվտանգության համար ապավինել ՆԱՏՕ-ին։