գլխավոր Իրադարձային ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես է ճնշում Ուկրաինայի հակահարձակումը (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես է ճնշում Ուկրաինայի հակահարձակումը (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է ուկրաինական երկու մեքենայացված գումարտակների զրահատեխնիկայի ոչնչացումը, որոնք մայիսի 14-ին փորձել են հակահարձակման անցնել։

Տեսանյութում ցուցադրված են կադրեր անօդաչու թռչող սարքից: Հրետանային հարվածներ են հասցվել ուկրաինական զորքերի տանկերին և հետևակի մարտական մեքենաներին:

«Մայիսի 14-ին Զապորոժիեի ուղղությամբ ռուս զինծառայողները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի հակահարձակման փորձը… Զապորոժիեի շրջանի Վիշնևոե գյուղի տարածքում Կիևի ռեժիմը ուկրաինական երկու մեքենայացված գումարտակների ուժերով տանկերով և հետևակի մարտական մեքենաներով փորձ է արել հարձակվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վրա»,- մեկնաբանել է ՊՆ-ն։ 

Ինչպես նշել են գերատեսչությունում, ռուսական ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական 26 տանկ և 12 հետևակի մարտական մեքենա, հակառակորդի կենդանի ուժի կորուստը կազմել են մոտ հարյուր մարդ։

Նախարարությունը պարզաբանել է, որ հակառակորդի զրահատեխնիկայի առաջխաղացումը և հարձակման նախապատրաստական աշխատանքները նկատվել են անօդաչու թռչող սարքերի և տեխնիկական հետախուզական սարքավորումների միջոցով։