գլխավոր Միջազգային Պատերազմից ի վեր առաջին անգամ Զելենսկին «վերամիավորվել» է կնոջ հետ

Պատերազմից ի վեր առաջին անգամ Զելենսկին «վերամիավորվել» է կնոջ հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի սկսած հառուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ հանրությանը ներկայացել է առաջին տիկնոջ՝ Ալյոնա Զելենսկայայի հետ, գրում է Daily Mail-ը:

Նախագահական զույգը, ամբողջովին սևազգեստ, այցելել է  Կիևում երկրի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի հուղարկավորության արարողությանը:

Վերջերս առաջին տիկինն իր հարցազրույցում պատմել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ամուսնուն չի տեսել, քանի որ երեխաների հետ տեղափոխվել է ավելի անվտանգ վայր: