գլխավոր Աշխարհ Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն

Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն

Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի՝ մայիսի 17-ին, լիագումար նիստում կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն։

Էդուսկունտի (խորհրդարան) 200 պատգամավորներից 188-ը կողմ է քվեարկել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, դեմ՝ 8-ը, երեք պատգամավոր բացակայել է, հայտնում է rus.err.ee կայքը:

Այժմ խորհրդարանի որոշումը պետք է հաստատեն նախագահն ու կառավարությունը։