գլխավոր Աշխարհ Չինաստանում միկրոավտոբուսն ընկել Է գետը

Չինաստանում միկրոավտոբուսն ընկել Է գետը

 Մայիսի 16-ին միկրոավտոբուսը գետն Է ընկել Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Շաոգուան քաղաքում: Նրա մեջ գտնված բոլոր 10 մարդիկ զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է քաղաքի կառավարության հաղորդագրության մեջ:

«Միկրոավտոբուսը մայիսի 16-ին տեղական ժամանակով մոտավորապես 17:20-ին (Երեւանի ժամանակով 13:20-ին) գետն Է ընկել Չժենցզյանի շրջանի Էլեկտրակայանի ամբարտակի մերձակայքում գտնվող գետը. այդ նույն երեկոյան ավտոմեքենան բարձրացրել են ջրից, նրա մեջ եղած բոլոր 10 անձինք զոհվել են»,-ասվում Է WeChat սոցցանցի օգտահաշվում քաղաքի իշխանությունների զետեղած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է մայիսի 17-ին:

Նախնական հետաքննությունը ցույց Է տվել, որ միկրոավտոբուսը վերադառնում Էր Ժենխուա գավառի Շիլիտին փոքրիկ քաղաքից, ճանապարհին վարորդը դեռեւս չհաստատված պատճառով կորցրել Է կառավարումը, փոխադրամիջոցն սկզբում մխրճվել Է բետոնե բլոկի մեջ, ինչից հետո հարվածել Է պարիսպին եւ ընկել ջրամբարը: Միջադեպի պատճառների հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: