գլխավոր Գլխավոր Գերմանիան գաղտնի պատրաստվում է միջուկային պատերազմի․ Bild

Գերմանիան գաղտնի պատրաստվում է միջուկային պատերազմի․ Bild

Գերմանիայում գաղտնի զորավարժություններ են անցկացվել միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների կատարելագործման ուղղությամբ: Այդ մասին գրում Է Bild-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, «Անփոփոխ կեսօր» անվանումը կրող զորավարժություներն «անցկացվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Նյորֆենիխ ավիաբազայում՝ գերմանական ռազմաօդային ուժերի եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցների մասնակցությամբ: Զորաշարժերում գործարկվել են կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել. վարժանքների գլխավոր նպատակը, ինչպես հաստատվում Է նյութի մեջ, ատոմային ռումբի օգտագործմամբ Գերմանիայի պաշտպանության կատարելագործումն Է:

Նաեւ հոդվածում կարծիք Է հայտնվել, որ այժմ միջուկային պատերազմի սկսման վտանգը շատ անգամ ավելի մեծ Է, քան վերջին երեք տասնամյակում: Դրա հիմնական պատճառը, նյութի հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ի դուրս գալն Է Միջին եւ փոքր հեռահար հրթիռների վերացման մասին պայմանագրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: