գլխավոր Հասարակություն Frontpage. Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի

Frontpage. Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի

Frontpage ամսագիրը գրում է. «Ինչպես մյուս թատերաբեմերում, որտեղ «ծայրահեղականները» հարձակվում են չափավորներ մուսուլմանների կամ քրիստոնյաների վրա՝ Սիրիայից մինչև Լիբիա և Նիգերիա, Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի:

Հոդվածագիր Ռայմոնդ Իբրահիմը` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշում է, որ Թուրքիան իր դաշնակից Ադրբեջանին առաջարկել է իր լիակատար աջակցությունը՝ ֆինանսավորելով, հովանավորելով և ահաբեկիչներին առաջնագիծ տեղափոխելով, դրանով իսկ տարածաշրջանում խորացնելով լարվածությունը։

«Իհարկե, Թուրքիայի հավակնություններին կասկածել պետք չէ։ Պատմության մեջ այրունարբու ջիհադականներին որակելով որպես առաքինության ընդօրինակման նմուշ, Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելով, իրենց ջիհադական աշխարհազորայինների օգնությամբ չափավոր մուսուլման կառավարություններն ապակայունացնելով ու քրիստոնյաներին ոչնչացմանելով՝ Օսմանյան կայսրության վերածննդի մասին Թուրքիայի կայսերապաշտական երազանքներն ավելի ու ավելի հաճախ են ի ցույց դրվում»,- գրում է Ռայմոնդ Իբրահիմը։