գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1371–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1371–ով

Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1371–ով և դարձել 59 995։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 336111, վերջին մեկ օրում` 3957 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11519 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 958-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 47119 անձ` վերջին մեկ օրում 406 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1046 է: