գլխավոր COVID-19 ԱԻՆ-ը շարունակում է ախտահանման աշխատանքները հանրային նշանակության տարբեր վայրերում (լուսանկարներ)

ԱԻՆ-ը շարունակում է ախտահանման աշխատանքները հանրային նշանակության տարբեր վայրերում (լուսանկարներ)

ԱԻՆ-ը հայտնում է, որ իր տարբեր ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։

Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։ Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։