գլխավոր Հասարակություն ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Պետդեպարտամենտին և իրենց գործընկերներին դատապարտել ու դադարեցնել...

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Պետդեպարտամենտին և իրենց գործընկերներին դատապարտել ու դադարեցնել արյունահեղությունը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը իր Twitter-ում անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալած գործողություններին ու կարծիք հայտնել, որ Պետդեպարտամենտը պետք է համարժեք արձագանքի նրանց գործողություններին: 

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում։ Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այդ աղաղակող խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է կոնգրեսականը։