գլխավոր Միջազգային Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին

Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին

Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզել՝ աջակցելու այդ նախաձեռնությանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել էՌումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, ժամանելով Բրյուսել, որտեղ անցկացվում է ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Արեւմուտքի մի շարք երկրներ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել Ուկրաինայի իրադրության պատճառով: ԵՄ-ի երկրներում լրջորեն քննարկում են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու հնարավորությունը, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նավթի էմբարգոյի սահմանում, բայց մի շարք երկրներ, մասնավորապես, Հունգարիան, արգելափակում են դրա ընդունումը: «Մենք չենք կարող խուսափել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի քննարկումից:

Ռումինիան հավանություն է տալիս փաթեթներին եւ որոշումներին, որոնք առաջարկվել եւ քննարկվել են մինչեւ այժմ: Մենք հուսով ենք, որ ձեռք կբերվի մի որոշումը, որը կմիավորի բոլոր անդամ պետություններին՝ հաջակցություն այդ փաթեթի ընդունման»,-հայտարարել է Աուրեսկուն: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, այդ թվում նաեւ Հունգարիայի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: