գլխավոր Հասարակություն Արցախի ԱԻՊԾ. Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից (լուսանկարներ)

Արցախի ԱԻՊԾ. Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից (լուսանկարներ)

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում Ստեփանակարտից լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է.

«Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր»: