գլխավոր Հասարակություն Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը...

Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին:

Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»: