գլխավոր Իրադարձային Շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում վաղը առավոտյան...

Շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում վաղը առավոտյան 8-ից դուրս գալ փողոց և անհնազանդության ակցիաներ իրականացրել

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում վաղը առավոտյան 8-ից դուրս գալ փողոց և անհնազանդության ակցիաներ իրականացրել.

«Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»,-ֆեյսբուքի իր էջում գրել է նա: