գլխավոր Հասարակություն Աշխարհում COVID-19-ով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 38 միլիոնը. ԱՀԿ-ն նոր...

Աշխարհում COVID-19-ով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 38 միլիոնը. ԱՀԿ-ն նոր տվյալներ է հաղորդում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տվյալներ է հաղորդում, որոնց համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 38 միլիոնը:

Ինչպես նշվում է ԱՀԿ-ի կայքում՝ ներկայումս աշխարհում հայտնաբերվել է վարակման 38.002 միլիոն դեպք: Ընդ որում՝ վարակումների թվով առաջատարը Ամերիկա աշխարհամասում է (18.09 միլիոն): COVID-19-ի հետևանքով մահացած անձանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1.083 միլիոնը: 

Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը հայտնել էր, որ աշխարհում կորոնավիրուսով վարակումների աճին մի քանի շաբաթ անց հետևելու է մահացության աճը: