
«Դիմադրություն» շարժման կազմակերպած այսօրվա ավտոերթերի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են գործադրել տարեց տղամարդու նկատմամբ: Մի քանի ոստիկանները ուժով փորձեցին բերման ենթարկել տարեց տղամարդուն և նստեցնել ոստիկանական մեքենան։ Բերման ենթարկելիս, երբ կարմիր բերետավորներից մեկը բռնի ուժ գործադրեց տարեց տղամարդու նկատմամբ, վերջինս նրան «պիժոն» անվանեց, ինչին ոստիկանն արձագանքեց հայհոյանքով։
«Դու պատասխան կտաս խփելու համար»,- դիմելով ոստիկանին՝ ասաց տարեց տղամարդը։