գլխավոր Իրադարձային Երևանում Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ...

Երևանում Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-ի․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։