գլխավոր Իրադարձային Սկսվել է Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատական նիստը. ուղիղ

Սկսվել է Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատական նիստը. ուղիղ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին մասնակցում են քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Հովսեփյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը։

Ա. Հովսեփյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ՝ Աննա Մանթաշյանը, Էրիկ Ալեքսանյանը, Երեմ Սարգսյանն ու Արթուր Ղամբարյանը, իսկ Վրեժ Մարկոսյանի շահերը ներկայացնում է փաստաբան Հունան Բաբայանը։