գլխավոր Իրադարձային Երևանի բնակիչը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է «Mercedes»-ին․ հետիոտնը...

Երևանի բնակիչը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է «Mercedes»-ին․ հետիոտնը մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 16-ին. մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։