գլխավոր Շոուբիզնես Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են (լուսանկարներ)

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրևիս Բարքերը յոթ ամսվա նշանադրությունից հետո պաշտոնապես ամուսնացել են։ Ինչպես փոխանցում է EXPRESS պարբերականը, 43-ամյա Քարդաշյանն ու Blink 182 խմբի 46-ամյա թմբկահարն ամուսնացե են կիրակի՝ մայիսի 15-ի կեսօրին։

Ամուսնության արարողությանը, որը տեղի է ունեցել Սանտա Բարբարայի դատարանի շենքում, ներկա են գտնվել զույգի ընկերներն ու ընտանիքի անդամները։ The Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղը կրել է կարճ ճերմակ հարսանեկան զգեստ, իսկ Թրևիս Բարքերը՝ սև սմոքինգ։

Արարողությունից հետո զույգը հեռացել է վինտաժային սև կաբրիոլետով, որին փակցված է եղել «Նորապսակներ» պաստառը։