
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, հայտնում է Պաշտպանության Բանակը (ՊԲ)․
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ»,-ասված է ՊԲ հայտարարության մեջ։
