գլխավոր Իրադարձային Մեր քաջությունը ապշեցնում է աշխարհին, մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան․ Զելենսկի

Մեր քաջությունը ապշեցնում է աշխարհին, մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ուկրաինական «Kalush Orchestra» խմբի հաղթանակին «Եվրատեսիլ-2022»- ում: «Մեր քաջությունը ապշեցնում է աշխարհին, մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան։ Հաջորդ տարի Ուկրաինան կընդունի «Եվրատեսիլը»։ Երրորդ անգամ իր պատմության մեջ. Եվ հավատում եմ՝ ոչ վերջին անգամ։ 

Մենք ամեն ինչ կանենք, որ մի օր «Եվրատեսիլի» մասնակիցներին ու հյուրերին ընդունի ուկրաինական Մարիուպոլը։ Ազատ, խաղաղ, ապաքինված։ Շնորհակալություն հաղթելու համար «Kalush Orchestra»-ին և բոլոր նրանց, ովքեր տվել են իրենց ձայնը մեզ։ Վստահ եմ, որ սարերի հետևում չէ մեր հաղթական ակորդը թշնամու դեմ պայքարում»,-գրել է Ուկրաինայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցող «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում այս տարի 631 միավորով հաղթող երկիր ճանաչվեց