գլխավոր Գլխավոր Հայերի ասամբլեան Հայաստանում և Արցախում 1 միլիարդ դրամ կներդնի

Հայերի ասամբլեան Հայաստանում և Արցախում 1 միլիարդ դրամ կներդնի

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի հայերի ասամբլեայի  նախագահ Վահե Ենգիբարյանին: Հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ  դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին:

Հայերի ասամբլեան Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և գիտության ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության և իրականացման հասարակական կազմակերպություն է: 2017 թ. հոկտեմբերին հիմնադրվելու օրվանից այդ կազմակերպությունը կյանքի է կոչել ավելի քան 35 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում: Կազմակերպության անդամները հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ են, այդ թվում ՝ համաշխարհային մասշտաբով հայտնի գործարարներ, բարձր հարգված գիտնականներ և մշակութային գործիչներ: