
Քիչ առաջ Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» մրցույթը։ Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը` 61 միավորով։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան։Ուկրաինան երգի մրցույթի պատմության մեջ երկրորդ անգամ է հաղթում։ 2016 թվականի մրցույթում Ուկրաինան ևս ճանաչվել էր հաղթող։