գլխավոր Քաղաքականություն Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի մահվան մասին լուրը կեղծ է

Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի մահվան մասին լուրը կեղծ է

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։ Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ: