գլխավոր Միջազգային ԵՄ-ի՝ լրացուցիչ 500 մլն եվրոյի օգնությունն Ուկրաինային կհատկացվի տանկերի և հրետանու գնումների...

ԵՄ-ի՝ լրացուցիչ 500 մլն եվրոյի օգնությունն Ուկրաինային կհատկացվի տանկերի և հրետանու գնումների համար. Բորել

Եվրամիության լրացուցիչ 500 միլին եվոյի օգնությունն Ուկրաինային Եվրոպայի Խաղաղության հիմնադրամից կհատկացվի ծանր սպառազինությունների՝ տանկերի եւ հրետանու գնման համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Յոթի խմբի (G7) ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո:

«Սա G7-ի (ԱԳՆ ղեկավարների) արդեն յոթերորդ հանդիպումն է ուկրաինական ճգնաժամն սկսվելուց ի վեր: Հանձնագիրը մնում է նախկինը, ավելի շատ աջակցություն Ուկրաինային, ներառյալ ռազմականը: Ես հայտարարում եմ Ուկրաինայի համար 500 միլիոն եվոյի ռազմական օգնության տրամադրման մասին, ինչը մեր օգնությունը կհասցնի ընդհանուր առմամբ 2 միլիարդ եվրոյի»,- ասել է Բորելը:

Նա ճշտել է, որ այդ միջոցներով «կգնվի ծանր սպառազինություն, այս պահին մենք արդեն ուղարկել ենք զրահամեքենաներ, տանկեր, հրետանի եւ ակեր»:

Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի երկրները կարո՞ղ են արդյոք ֆինանսավորել Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումները, Բորելը հայտարարել է. «Ո՛չ, 500 միլիոն եվորոյով չի կարելի շատ ինքնաթիռներ մատակարարել, այդ միջոցները կուղղորդվեն ծանր սպառազինությունների գնումներին, որոնք անհրաժեշտ են այդ տիպի պատերազմի համար»: Բորելը նաեւ G7-ի երկրներին կոչ է արել ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա, սահմանելու նոր պատժամիջոցներ, փորձելու մեկուսացնել ՌԴ-ն համաշխարհային ասպարեզում եւ «ստեղծելու միասնական ճակատ Ուկրաինայի աջակցության համար»:

Ապրիլին Բորելը հնչեցրել է ԵՄ-ի դիրքորոշման արմատական փոփոխումն Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ: Միության պատմության մեջ առաջին անգամ նա պաշտոնապես ոչ թե հակամարտության խաղաղ կարգավորման, այլ ռազմական լուծման, «մարտի դաշտում» Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի կոչ է արել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: