
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին հայտնում է Պենտագոնը։
«Նախարար Օսթինը նախարար Շոյգուի հետ խոսել է մայիսի 13-ին՝ փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ։ Նախարար Օսթինը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում եւ ընդգծել է կապի գծերի աջակցության կարեւորությունը», — ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Օսթինը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ոչ ոք չէր ցանկանա տեսնել Ռուսաստանի հակամարտությունը ՆԱՏՕ-ի հետ: