գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Նշենք, որ այսօր շարժման անդամները Երևանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացրել, մի քանի համալսարաններում էլ իրազեկման ակցիաներ է արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը։

Ֆրանսիայի հրապարակից ժամը 16։00-ին ակիցայի մասնակիցները երթով շարժվել են Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ նրանք շրջափակել են շենքի բոլոր մուտքերը։ Երթի ընթացքում եղան նաև Ոստիկանության և ԱԱԾ-ի դիմաց: