գլխավոր Իրադարձային Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են,քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում...

Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են,քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին.հայտարարություն

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին
անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները: «ԱՐԱՐ» հիմնադրամի հայտարարությունն ամբողջությամբ.

«Սույն թվականի մայիսի 12-ին ձերբակալվել է ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա բնակարանի խուզարկությունից հետո: Բնակարանում որևէ հակաօրինական բան չի հայտնաբերվել:

Վստահ ենք, որ կանխամտածված և սադրիչ գործողությունների հետևանք հանդիսացող այս քայլերը գործող իշխանության պատասխան արձագանքն է Ավետիք Չալաբյանի ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման:

Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը։

«Արար» հիմնադրամը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել Հայաստանի և Արցախի զարգացման ու անվտանգության ամրապնդման համար, որում Ավետիք Չալաբյանի ներդրումն անուրանալի է:

Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են, երկրի բարօրության ուղղությամբ ջանք չխնայող գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին։

Ուստի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին
անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները»,-ասված է հայտարարության մեջ: