գլխավոր Միջազգային Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին Ֆինլանդիայի նախագահը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ես խոսեցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ-ի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը»,- նշել է Սաուլի Նիինիստոն:

Նա նշել է, որ համատեղ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խորը մտահոգությունն են հայտնել  Ուկրաինայի պատերազմի առնչությամբ: