գլխավոր Գլխավոր Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում և տառապում են ադրբեջանական...

Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում և տառապում են ադրբեջանական ագրեսիայից․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ ու գրառում կատարել, որում անհասկանալի է որակել ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ: Արցախի ՄԻՊ-ը գրել է․

«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից  մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Ադրբեջանն այս պատերազմը սկսել է նաև Արցախում մարդու իրավունքների անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Մեկուսացված քաղաքացիներն ավելի խոցելի են և ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց իրականությունը հակառակն է: ՄԱԿ-ը պետք է լինի արդար, պետք է հետևի Ղարաբաղում մարդու իրավունքներին, ասի ճշմարտությունն և աջակցի քաղաքացիներին»,- ընդգծել է Բեգլարյանը: