գլխավոր Գլխավոր Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի աշխատանքը խաթարվել էր. ՀՀ ԱԳՆ

Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի աշխատանքը խաթարվել էր. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:

Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»: