գլխավոր Սպորտ Լևոն Արոնյանը Superbet Chess Classic-ի առաջատարներից մեկն է

Լևոն Արոնյանը Superbet Chess Classic-ի առաջատարներից մեկն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, մրցեց Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնվեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: