գլխավոր Աշխարհ Ճապոնիան մայիսի 20-ից կարգելի բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ճապոնիան մայիսի 20-ից կարգելի բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ճապոնիան մայիսի 20-ից կարգելի բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Այդպիսի ապրանքների թվում են քվանտային համակարգիչները, 3D-տպիչները, էլեկտրոնային մանրադիտակները և այլ սարքավորումներ։ Կառավարության որոշման արդյունքում ապրանքների ցանկը հրապարակվել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքում։

Նշվում է, որ մայիսի 10-ին ընդունված որոշումը ներդրում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում։

Ճապոնիայի կառավարության կողմից մայիսի 10-ին ընդունված նոր պատժամիջոցները տարածվում են 141 մարդու և 71 կազմակերպության վրա։ Ընդհանուր առմամբ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից 507, ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից 253 ֆիզիկական անձանց և 201 ռուսական ընկերությունների ու կազմակերպությունների նկատմամբ։