գլխավոր Հասարակություն Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակչին մասնակցող երկրորդ տասնյակը

Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակչին մասնակցող երկրորդ տասնյակը

Թուրինում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Քվեարկության արդյունքներով երգի մրցույթի եզրափակիչ փուլ անցան 10 երկրներ` Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Սերբիան:

Հիշեցնենք, որ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով արդեն իսկ եզրափակիչ փուլում են Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:Երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հանդես է գալիս SNAP երգով: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։