գլխավոր COVID-19 Հյուսիսային Կորեան հայտնել է քովիդից մահվան դեպքերի մասին

Հյուսիսային Կորեան հայտնել է քովիդից մահվան դեպքերի մասին

Երեկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հանկարծակի առաջացել է արտակարգ իրավիճակ։ Նա հրամայել է իր կառավարությանը բոլոր մակարդակներում իդեալական աշխատանք իրականացնել՝ ուղղված հիվանդության տարածումը կանգնեցնելուն։ Մասնավորապես, նա հրամայել է արգելափակել քաղաքները։

Մայիսի 8-ին Փհենյանում տենդով հիվանդից վերցրած նմուշների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է կորոնավիրուսի BA.2 տարբերակը, որն օմիկրոնի շտամ է։