գլխավոր Գլխավոր Հայաստան է փոխանցվել 700 տոննա հումանիտար օգնություն. Զարեհ Սինանյան

Հայաստան է փոխանցվել 700 տոննա հումանիտար օգնություն. Զարեհ Սինանյան

«Սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա»: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ից եկող հերթական հումանիտար օգնությունը հետաձգվել է, քանի որ Թուրքիան թույլ չի տալիս նույնիսկ հումանիտար թռիչքներ իրականցնել իր օդային տարածքով: Ինչ վերաբերում է դրամական օգնությանը, Սինանյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստան համահայկական հիմնադրամով հավաքագրվել է 120 մլն դոլար:

«Այս պահին ունենք կամավոր բժիշկներ Ռուսաստանի, ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Վիրավորները՝ զոհերից բազմապատիկ ավել են և այդ առումով ողջունում ենք կամավոր բժիշկների գալը»,- ասել է Սինանյանը:

Նա նաև ընդգծեց, որ մեր նպատակը Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանական ու ահաբեկիչների գործողությունների դատապարտումն է տարբեր երկրների կողմից: