գլխավոր Գլխավոր Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որը մեծ հաջողության չի հասել։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանը երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում։ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակությանը օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։ Ինչ վերաբերում է թշնամու կողմում հայտնված գերիներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ տեղեկություն այս պահին չկա նրանց մասին: Մեզ մոտ նույնպես կան գերիներ: