
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հաղթական երգի տեսահոլովակ է հրապարակել ու դրան կից օգտագործել #հաղթելուենք հեշթեգը։
Երգը նույնպես կոչվում է «Հաղթելու ենք»։ Երգի ու խոսքերի հեղինակը Վահրամ Սարգսյանն է, իսկ այն կատարում են Գևորգ Հակոբյանը, Սրբուկը, Մավր Մկրտչյանը և Գոռ Սուջյանը։