գլխավոր Հասարակություն Այս տարի Թուրքիայից Ադրբեջան մատակարարվել է 6 անգամ շատ զենք-զինամթերք․ Reuters

Այս տարի Թուրքիայից Ադրբեջան մատակարարվել է 6 անգամ շատ զենք-զինամթերք․ Reuters

Reuters գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները, հայտնում է, որ ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան տարեսկզբից ավելացել է 6 անգամ՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն դոլարի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

Գործակալության տվյալներով՝ անօդաչուների և ռազմական նշանակության այլ տեխնիկայի վաճառքի ծավալը միայն վերջին մեկ ամսում հասել է 77 մլն դոլարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտական գործողությունների մեկնարկից առաջ: Մատակարարումների մեծ մասն իրականացվել է հուլիսից ամսվանից հետո, երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին իրականացում:

Անօդաչուների, հրթիռային համակարգերի, զինամթերքների և այլ սպառազինման վաճառքի ծավալները կտրուկ աճել են հունիս ամսվա 278 880 դոլարից հասնելով 36 մլն դոլարի օգոստոսին և 77.1 մլն դոլարի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։