գլխավոր Հասարակություն Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին և Կիպրոսին

Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին և Կիպրոսին

Reuters-ը հաղորդում է․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թարմացրել է Հունաստանի և Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները և մեղադրել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի շրջանակում բանակցությունների արդյունքներով «խոստումները» չկատարելու մեջ: Նա հայտարարել է, որ Թուրքիան «այնպիսի պատասխան կտա, որին նրանք արժանի են»։

Անկարան իր Oruc Reis նավը տեղակայել է արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում էներգառեսուրսների հետախուզության հարցով նոր առաքելության համար, ինչը սրել է Հունաստանի և Կիպրոսի հետ լարվածությունը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այդ հարցում Աթենքի և Անկարայի միջև միջնորդ է համարվում, դատապարտել է Թուրքիային «միակողմանի քայլերի» համար: ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել Թուրքիայի այդ քայլի կապակցությամբ: