
Արցախում Հավաքական անվտանգության խաղաղապահ զորքեր կարող են մտել միայն այն դեպքում, եթե դրան համաձայնություն տա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«ՀԱՊԿ-ին դիմելու դեպքում մեր խաղաղապահ զորքերը կարող են միջամտել հակամարտությանը բացառապես ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատի ներքո»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
Նա հավելել է, որ պետք է լինի նաև կոնֆլիկտի բոլոր կողմերի համաձայնությունը, խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: