գլխավոր Գլխավոր ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։ Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։