գլխավոր Հասարակություն Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի 7-րդ երեխան, որին տվել են նախագահի անունը

Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի 7-րդ երեխան, որին տվել են նախագահի անունը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից հայտնում են․ ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևւան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ:

Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին»,- հայտնում է ԲԿ-ն։