գլխավոր Աշխարհ Մասկը պատրաստ է վերականգնել Twitter-ի հասանելիությունը Թրամփին

Մասկը պատրաստ է վերականգնել Twitter-ի հասանելիությունը Թրամփին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Twitter սոցիալական ցանցի հասանելիությունն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկն ԱՄՆ նախկին ղեկավարի օգտահաշվի արգելափակումը որակել է «սխալ»։ Ձեռնարկատերն իր պատրաստակամությունն է հայտնել շտկել այն։

«Կարծում եմ, որ կոռեկտ չէր Դոնալդ Թրամփին արգելելը», – ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Մասկը Twitter-ի բաժնետոսների համար առաջարկել է 44 միլիարդ դոլար դոլար: Գնման գործարքը դեռ չի ավարտվել: