գլխավոր Իրադարձային 75 միլիոն եվրո. «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու...

75 միլիոն եվրո. «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին, գրում է armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը, նորվեգացին ակումբի շարքերը կհամալրի հուլիսի 1-ից։ Տրանսֆերի արժեքը կազմելու է 75 միլիոն եվրո։

 Ըստ աղբյուրի՝ այս պահին կատարվում են գործարքը վերջնականապես ձևակերպելու վերջին աշխատանքները։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։